Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 28․02․2024թ․ N 2/փ-87 և 13․02․2024թ․ N 2/փ-75 դրական եզրակացությունները` Աշտարակ քաղաքում և Օշական բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, 02-001-1993-0001 ծածկագրից 0,0621հա ջրային հողեր նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության այլ հողերգործառնական նշանակության, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0861-0100 ծածկագրից 0,1455հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը ջրային նպատակային նշանակության գետեր գործառնական նշանակության և 02-001-0083-0049 ծածկագրից 0,0049հա բնակավայրերի հողեր նպատակային նշանակության այլ հողամասի նպատակային նշանակությունը ջրային նպատակային նշանակության գետեր գործառնական նշանակության փոփոխությունները:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-113-0231-0011 ծածկագրով 0,4591հա մակերեսով հողամասից 0,01977հա գյուղատնտեսական նպատակային նշանակությանվարելահողիև համայնքային սեփականություն հանդիսացող 02-113-0231-0001 ծածկագրից 0,02181հա գյուղատնտեսական նպատակային նշանակությանայլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը:
3. Բոլոր կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում, Աշտարակ քաղաքի և Օշական բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:
|