Հիմք ընդունելով Մանուկ Հովհաննիսյանի 26.11.2024թ. N 13362` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ուջան բնակավայր, 17-րդ փողոց, N 11 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-109-0005-0018, 0,2050 հա/ տալ 11/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 17-րդ փողոց, հողամաս N 11/1:
Հողամասի մնացած մասի /0,2550 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Ուջան բնակավայր, 17-րդ փողոց, բնակելի տուն N 11:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: