Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 814-016 ծածկագրով 0,1236հա, 855-009 ծածկագրից 0,3667հա, 855-010 ծածկագրից 0,0388հա, 855-012 ծածկագրից 0,1235հա և 533-047 ծածկագրով 388քմ հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 814-016 ծածկագրով 0,1236հա, 855-009 ծածկագրից 0,3667հա, 855-010 ծածկագրից 0,0388հա և 855-012 ծածկագրից 0,1235հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հավանություն տալ 814-016 ծածկագրով 0,1236հա, 855-009 ծածկագրից 0,3667հա, 855-010 ծածկագրից 0,0388հա և 855-012 ծածկագրից 0,1235հա գյուղատնտեսական նշանակության հողամասերը /վարելահող/ աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը:
3. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 533-047 ծածկագրով 388քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: |