Հիմք ընդունելով <<Կապավոր>> ՍՊԸ-ի տնօրեն Գ․ Չլինգարյանի դիմումները (մուտք՝ 30․07․2024թ․, թիվ 8486 և մուտք՝ 30․08․2024թ․, թիվ 9790) և ղեկավարվելով ՀՀ կառավարության 10․05․2019թ․ N 572-Ն <<Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին>> որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1. Համաձայնություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր՝ Տրանշ 2, Երևան-Գյումրի-Բավրա (սկսած ԿՄ 37+545-ից մինչև ԿՄ 71+435) մոտ 34․0 կմ Մ1 ավտոմայրուղու շինարարության վերջնականացման ծրագրի իրականացման շրջանակներում 1,2հա (կադաստրային ծածկագիր՝ 02-061-0125-0029) հողագրունտի հանույթի և օգտագործման համար մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում (ԿՄ 46+000-ից մոտ 310մ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս, Կոշ բնակավայր) աշխատանքներ իրականացնելու համար համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ մինչև 30․12․2025թ․։
2. Համաձայնություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր՝ Տրանշ 2, Երևան-Գյումրի-Բավրա (սկսած ԿՄ 37+545-ից մինչև ԿՄ 71+435) մոտ 34․0 կմ Մ1 ավտոմայրուղու շինարարության վերջնականացման ծրագրի իրականացման շրջանակներում 0,73057հա (կադաստրային ծածկագիր՝ 02-061-0107-0030) հողագրունտի հանույթի և օգտագործման համար մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում (ԿՄ 42+700-ի հարևանությամբ) աշխատանքներ իրականացնելու համար համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ մինչև 30․12․2025թ․։
|