Հիմք ընդունելով <<Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն>> ՀԿ-ի նախագահ Սեյրան Թումանյանի 12.12.2023թ. թիվ 13427 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ կրթամշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների /շենքի ծածկի բետոնապատում/ իրականացման համար <<Գոռ Թումանյանի անվան կրթամշակութային կենտրոն>> հասարակական կազմակերպությանը 3 465 000 /երեք միլիոն չորս հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու /նվիրաբերելու/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |