Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրանում է վարչական վարույթի ժամկետը և Աբրահամ Պողոսի Մահտեսյանի կողմից թույլ տրված իրավախախտումը չի վերացվել, ուստի հիմք ընդունելով Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի կողմից 15․09․2025թ․ ներկայացված զեկուցագիրը և արձանագրությանը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված թիվ 2402-Ա <<Վարչական վարույթ հարուցելու մասին>> որոշումը, բացահայտված համարելով գործի հանգամանքները, ընդհանրացնելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․ Աբրահամ Պողոսի Մահտեսյանը Բյուրայկան բնակավայրում պետական սեփականություն հանդիսացող Վ․ Համբարձումյանի անվան Բյուրական աստղադիտարանի, համաձայն կադաստրային քարտեզի 02-028-0115-0001 ծածկագրով գույքի տարածքում առանց քաղաքաշինական փաստաթղթերի/ինքնակամ/ կառուցել է տնտեսական շինություն և կառուցում է ավտոտնակ՝ խախտելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։
Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
15․09․2025թ․ Աշտարակի համայնքապետարան է մուտքագրվել քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ՝ Նվեր Մուրադյանի զեկուցագիրն՝ կից արձանագրությամբ այն մասին, որ Աբրահամ Պողոսի Մահտեսյանը Բյուրայկան բնակավայրում պետական սեփականություն հանդիսացող Վ․ Համբարձումյանի անվան Բյուրական աստղադիտարանի, համաձայն կադաստրային քարտեզի 02-028-0115-0001 ծածկագրով գույքի տարածքում առանց քաղաքաշինական փաստաթղթերի/ինքնակամ/ կառուցել է տնտեսական շինություն և կառուցում է ավտոտնակ։ Իրավախախտման առթիվ 15․09․2025թ․ հարուցվել է թիվ 2402-Ա վարչական վարույթը։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Աբրահամ Մահտեսյանը ծանուցվել է 09․10․2025թ․ կայանալիք վարչական վարույթի լսումների օրվա և ժամի կապակցությամբ և պատշաճ ներկայացել է վերջինիս լիազորված անձ՝ Ղազարոս Մահտեսյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 15․09․2025թ․ թիվ 2402-Ա վարչական վարույթի շրջանակներում գործի լիարժեք քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու, ուստի ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին >> ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներով սույն վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է 10 օրով և վերջնաժամկետ սահմանվել 03․11․2025թվականը։
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները․
<<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 1․1 մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝<<․․․․սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով>>:
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։ Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին, 1․1 մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի աոաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, , Քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>> կետով, 23-րդ հոդվածի 1-ին մասերով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ․
1․ Աբրահամ Պողոսի Մահտեսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 2,000,000 ՀՀ դրամ գումարի չափով ՝ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար․
2․ Միաժամանակ առաջարկել 02-028-0115-0001 ծածկագրով հողամասը բերել նախկին տեսքի և նախազգուշացնել այն մասին, որ Աշտարակի համայնքապետարանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի պարտավորեցման հայցով դիմելու դատարան ինքնակամ կառուցված շինությունը քանդելու /ապամոնտաժելու/ համար։
3․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Աշտարակ համայնքի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5․ Որոշումն ուժի մեջ է մտնում Հովհաննես Տոնականի Պոտրոսյանին իրազեկելու հաջորդ օրվանից։