Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 748-007 ծածկագրով 0,0635հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխանցվել է որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 748-007 ծածկագրից 0,0635հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Հավանություն տալ առաջին կետում նշված 0,0635հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,054հա հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: