Հիմք ընդունելով Կարապետ Հայրապետեանի 05․09․2024թ․ N 10032, , <<ԻՆՖԻՆԻԹ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Նազարեանի 01.10.2024թ. N 11136, Նաիրի Մարգարյանի 18․09․2024թ․ N 10571, Անդրանիկ Ղուկասյանի 18․09․2024թ․ N 10580, Աշոտ Հովհաննիսյանի 19․09․2024թ․ N 10654, Կարինա Հարությունյանի 27․09․2024թ․ N 10993, Սիրանուշ Բոցինյանի 30․09․2024թ․ N 11074, Վիգեն Քեշիշյանի 30․09․2024թ․ N 11029, Լևոն Թադևոսյանի 30․09․2024թ․ N 11030, Մետաքսյա Մուրադյանի 02․10․2024թ․ N 11187 և Մարինե Հարությունյանի 30.09.2024թ. N 11054 և N 11055 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ և 8-րդ ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․ 1. Աշտարակ համայնքի Տեղեր բնակավայրի Այգեգործական թաղամաս, 1-ին փողոց, N 17 հասցեում գտնվող, 02-106-0102-0034 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 144,4քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-106-0102-0021 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարապետ Հայրապետի Հայրապետեանին:
2. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-068-0676-0001 ծածկագրից 0,021հա այլ հողատեսքը ուղղակի վաճառքով՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից ընդլայնվող 02-068-0676-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <<ԻՆՖԻՆԻԹ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ - ին:
3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0644-0032 ծածկագրով 0,0302հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0008 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի բաժնային սեփականատերեր Նաիրի Համլետի Մարգարյանին և Վարյա Թելմանի Դիլանյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-1 թաղամաս, 6-րդ փողոց, N 19/1 հասցեում գտնվող, 02-001-0148-0024 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 250քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0148-0002 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Անդրանիկ Էդվարդի Ղուկասյանին:
5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 7-րդ թաղամաս, N 51/1 հասցեում գտնվող, 02-001-0368-0049 ծածկագրով 129,3քմ և Մուղնի 7-րդ թաղամաս, N 51/2 հասցեում գտնվող, 02-001-0368-0051 ծածկագրով 245,3քմ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0368-0040 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի բաժնային սեփականատերեր Վաչագան Հովհաննիսյանին, Աշոտ Սամվելի Հովհաննիսյանին և Մարգարիտա Հակոբյանին:
6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 02-001-0698-0015 ծածկագրով 0,0329հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0698-0003 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արմեն Հրայրի Փարվանյանին:
7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-1 թաղամաս, 5-րդ փողոց, N 20/1 հասցեում գտնվող, 02-001-0148-0023 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 226քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0148-0021 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարինա Համոյի Հարությունյանին:
8. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-087-0048 և 02-087-0014 ծածկագրերից, համայնքային սեփականություն հանդիսացող 12,15քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-087-0048-0011 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Սիրանուշ Գագիկի Բոցինյանին:
9. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0139-0122 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 379քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0139-0081 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Վիգեն Կարապետի Քեշիշյանին:
10. Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-024-0047-0005 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 337,4քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-024-0047-0001 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Լևոն Մկրտիչի Թադևոսյանին:
11. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0149-0022 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 263քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02- 001-0149-0002 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Մետաքսյա Սմբատի Մուրադյանին:
12. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի 8-րդ թաղամաս, N 4/1 հասցեում գտնվող, 02-001-0441-0105 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 56քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողեր նպատակային նշանակության պահեստարանների գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել <<ՄԱՆՈՒԿ>> ընտանեկան ձեռնարկության իրավահաջորդներ Գագիկ, Ռուզաննա և Մարինե Մանուկի Հարությունյաններին:
13. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0441-0102 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,4944հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 100%-ի չափով/ օտարել <<ՄԱՆՈՒԿ>> ընտանեկան ձեռնարկության իրավահաջորդներ Գագիկ, Ռուզաննա և Մարինե Մանուկի Հարությունյաններին:
|