Հիմք ընդունելով Հարություն Սիմոնի Բաղդասարյանի 21.11.2022թ. թիվ 5916 դիմումը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.12.2011թ. ՍՄ 4528 և 4529 վկայագրերը, իր ընտանիքի սեփականություն հանդիսացող 02-001-0859-0226 ծածկագրից /ըստ արտոնագիր ունեցող անձի կողմից կազմված հատակագծի 0.64278 հա-ից / քարտեզագրման սխալի արդյունքում 0.11294 հա գյուղատնտեսական այլ հաշվառված ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք ջրովի վարելահողի փոխադրելու մասին, ինչպես նաև Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 25․11․2022թ. թիվ 88 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37 և 38 հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հարություն Սիմոնի Բաղդասարյանին /ծնվ. 07.07.1956թ/, Գայանե Վանիկի Զաքարյանին /ծնվ.21.01.1961թ./, Մարինե Հարությունի Բաղդասարյանին /ծնվ.28.06.1983թ./ և Թելլի Հարությունի Բաղդասարյանին /ծնվ.13.03.1986թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզի 02-001-0859-0226 ծածկագրում 0.64278 հա հողամասի մեջ ներառած 0.11294 հա գյուղատնտեսական այլ հողամասը փոխադրել ավելի բարձրարժեք ջրովի վարելահող գնահատման 4-րդ խմբի հողատեսքի:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: