Հիմք ընդունելով Էդուարդ Խաչատրյանի լիազորված անձ Լևոն Խաչատրյանի 24.02.2026թ. N 2502՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-087-0018-0001, 0,1 հա/ տալ 15 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, 14-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հողամաս N 15:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: