Հիմք ընդունելով Արտուշ Միրզախանյանի 14.02.2024թ. N 1750 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող, Արտուշ Արսենի Միրզախանյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի և սպասարկման օբյեկտին կից, 02-001-0105-0001 ծածկագրից 6,0քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը օբյեկտին լրացուցիչ մուտք ապահովելու նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արտուշ Արսենի Միրզախանյանին տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 12000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ վճարով:
|