Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08.05.2023թ. N 2/փ-117 դրական եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հաստատել Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-001-0352-0016ծածկագրով 0,2428հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությանհողամասից 0,0446հա պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելիկառուցապատմանգործառնական նշանակության փոփոխությունը:
2. Առաջին կետում նշված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Աշտարակ քաղաքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում: |