Հիմք ընդունելով Մկրտիչ Յակոբի Մարտիկեանի 20.06.2022 թ. թիվ 2848՝ ինքնակամ բնակելի տան օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387- որոշումների և Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ բնակելի տան, օժանդակ շինության և պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև բնակելի տունը և օժանդակ շինությունները չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի ՈՒշի բնակավայրի, 1-ին փողոց 76 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 257.5քմ բնակավայրերի նշանակության հողամասի վրա կառուցված 43.9քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 32.8քմ/ ինքնակամ բնակելի տունը, 10.45քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 7.5քմ/ ինքնակամ օժանդակ շինությունը և 0.82քմ ինքնակամ պարիսպը /հաշվառման ծածկագիր՝ 20221DY5NR/ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Բնակելի տան օժանդակ շինության և պարիսպի զբաղեցրած 257.5քմ մակերեսով հողամասը 02-108-0050-0019 ծածկագրով բնակավայրերի նշանակության այլ հողամասի գործառնական նշանակությունը, առանց նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
3. 02-108-0050-0019 ծածկագրով 257.5 քմ հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Ուշի բնակավայր, 6-րդ փողոց, 27/1 հողամաս:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Մկրտիչ Յակոբի Մարտիկեանի /ծնվ. 29.07.1970թ./ գնելու օրինական ճանաչված 43.9քմ արտաքին մակերեսով բնակելի տանը 1քմ -ի օտարման համարվ վճարելով 5019/ հինգ հազար տասնինը/ ՀՀ դրամ, 7.5քմ մակերեսով օժանդակ շինության և 0.82քմ մակերեսով պարիսպի` 1քմ -ի օտարման համար վճարելով 3346 /երեք հազար երեք հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ: 257.5 քմ բնակելի կառուցապատման հողամասի 1 քմ-ի համար վճարելով 2887.5 ՀՀ դրամ: Ընդհամենը 991704 /ինն հարյուր ինիսունմեկ հազար յոթ հարյուր չորս/ ՀՀ դրամ:
5.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: