Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.09.2024թ. N 109-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Ասատրյանը 29.11.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0461-0115 ծածկագրով 0.008789 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 09.12.2024թ. N 13 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ․ Համբարձումյան փողոց N 8/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 05082024-02-0063 տրվ. 05.08.2024թ./ 0.008789 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Արման Մաքսիմի Ասատրյանի / անձ՝ 015339039 տրվ. 20.12.2023թ. 001 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 390390 / երեք հարյուր իննսուն հազար երեք հարյուր իննսուն / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: