Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 255
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1․ Համաձայնություն տալ՝ Աշտարակ համայնքի ավագանու 29.01.2013թ. N 9-Ն որոշմամբ հաստատված Աշտարակ քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու, համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0095-0001 ծածկագրով <<Կոմիտասի>> անվան զբոսայգու զբաղեցրած բնակավայրերի նշանակության, ընդհանուր օգտագործման 3,22հա մակերեսով հողամասից 0,9104հա հողամասը չմասնավորեցվողից մասնավորեցվող դարձնելու, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու, որպես բնակավայրերի նշանակության՝ հասարակական կառուցապատման հողամաս, նախապես հաստատված ծրագրային և քաղաքաշինական կառուցապատման փաստաթղթերին համապատասխան սահմանված մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու, առաջացած գումարն ամբողջությամբ զբոսայգու կառուցապատմանն ուղղելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2.Դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարան՝ միջնորդելու ՀՀ կառավարությանը՝ հաստատված առաջարկությանը համաձայնություն տալու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner