Հիմք ընդունելով Արամ Սարգսի Մանուկյանի 28.02.2025թ. N 2246 դիմումը, ՀՀ վարչական դատարանի թիվ ԱՐԱԴ 0556/02/24 վճիռը, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման, Տեղական Ինքնակռավարման մասին օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արտոնագիր ունեցող անձի կողմից կազմված հատակագծով հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Վերականգնել Արամ Սարգսի Մանուկյանի /ծնվ.12.04.1966թ./ հողհատկացման հիմքերը 02-112-0088-0035-ից ծածկագրով 0.05367 հա և 02-112-0088-0036-ից 0.24633 հա հողամասերի նկատմամբ և այդ հողամասերի նկատմամբ ճանաչել Արամ Սարգսի Մանուկյանի սեփականության իրավունքը:
2. 02-112-0088-0035-ից ծածկագրով 0.05367 հա հողամասի հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, Օհանավան բնակավայր, 18-րդ փողոց, 48 հողամաս:
3. 02-112-0088-0036-ից ծածկագրով 0.24633 հա հողամասի հասցեն համարել՝
- Համայնք Աշտարակ, Օհանավան բնակավայր, 18-րդ փողոց, 48/1 հողամաս:
4.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: