Հիմք ընդունելով Սուսաննա Մկրտչյանի 18.03.2024թ. N 3163` սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի ինքնակամ կցակառույցն օրինական ճանաչելու մասին դիմումը և կցակառույցի տեխնիկական վիճակի վերաբերյալ <ԱՐՏ-ԱՐՏ> ՍՊԸ-ի կողմից 19․07․2024թ․ տրված N 24/3․17 եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ ինքնակամ կցակառույցն իրականացվել է 2019թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Սուսաննա Լևիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ա․ Մանուկյան փողոց, N 26բ բազմաբնակարան բնակելի շենքի N 5 հասցեում գտնվող բնակարանի՝ շենքի ծավալից դուրս ինքնակամ կառուցված 43,25քմ ընդհանուր արտաքին մակերեսով կցակառույցը և ինքնակամ բացված դուռը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 համապատասխան հաշվին կցակառույցի համար վճարել 25 561 /քսանհինգ հազար հինգ հարյուր վաթսունմեկ/ ՀՀ դրամ, իսկ դռան համար՝ 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ /հաշվառման ծածկագիր՝ 2023AMLPBX/:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ա․ Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: