Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 16
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ - ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամի լիազորված անձ Մարիամ Կարապետյանի 11.08.2023թ. N 8119, Արամ Ահարոնյանի լիազորված անձ Տարոն Գալուստյանի 22.08.2023թ. N 8504 և 23․08․2023թ․ N 8533, <<ՄԻԼՔԻԶ>> ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Մկրտչյանի 22.08.2023թ. N 8499, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի 28.08.2023թ. N 8655 և N 8657, <<ՇԻՐԱՌ>> ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Գալստյանի 31.08.2023թ. N 8790՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

  1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 02-108-0248-0052 ծածկագրով, <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման>> հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 0,06694հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: 

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0635-0014 ծածկագրով, Արամ Ժորայի Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,169հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0637-0019 ծածկագրով, Արամ Ժորայի Ահարոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,177հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0140-0159 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող, <<ՄԻԼՔԻԶ>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 0,92858հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0106-0230 ծածկագրով, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,2444հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 02-061-0167-0004 ծածկագրով, <<ԱԳՐՈՖԱՅ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,7033հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,4909հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0278-0176 ծածկագրով, <<ՇԻՐԱՌ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2,8794հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /թռչնաբուծական տնտեսության և օժանդակ շինությունների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner