Հիմք ընդունելով Շավարշ Անտոնյանի 08.01.2025թ. N 82՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շինություններն կառուցվել են 2001թ. մայիսի 15-ից հետո, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Շավարշ Հարությունի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ քաղաքի Ղ․ Փարպեցու փողոց, N 11 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0040-0015/ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 36,27քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 5,6քմ արտաքին մակերեսով տնտեսական պահեստը և 2,92քմ մակերեսով քարե պարիսպը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 88 192 /ութսունութ հազար մեկ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ /հաշվառման տվյալները՝ N 28032022-02-0033 վկայական/:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: