Հիմք ընդունելով Արամ Ավագյանի 10.02.2025թ. N 1298 դիմումը, նրան պատկանող Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում , ըստ կադաստրային քարտեզի 02-028-0053-0023 ծացկագրի 0,13970 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չե ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Արամ Հրաչյայի Ավագյանի / ծնվ. 09.06.1980թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0053-0023 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 303,87քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-028-0053-0023 ծածկագրով 0.13970հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 18-րդ փողոց, 1 բնակելի տուն: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: