Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՐՈՇ ՀՈՂԱՄԱՍԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռուբիկ Գրիգորյանի և Արտավազդ Աբրահամյանի դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

 

1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում գտնվող, 859-039 ծածկագրից 7,48քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը առևտրի տաղավար տեղադրելու համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ռուբիկ Գրիգորյանին տրամադրելու 10 տարի ժամկետով` տարեկան 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ վճարով:

2. Թույլատրել Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի  փողոցում գտնվող, 843-001-ից ծածկագրից 12քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ավտոտնակի ընդլայնման համար կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Արտավազդ Աբրահամյանին  տրամադրելու 19 տարի ժամկետով` տարեկան 5 000 /հինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner