Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ և 102-րդ հոդվածի 4-րդ կետերի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին և <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին, համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Աշտարակ համայնքին և նրա բնակավայրերին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքերի տրամադրման մասին նախկինում ընդունված բոլոր իրավական ակտերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
4.Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
|