Հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ուսումնասիրությունը, ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 15-րդ կետի, 51-րդ հոդվածի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ`
- Աշտարակ համայնքի Օշական գյուղի Մաշտոցի 95 հասցեում գտնվող, երթևեկության և բնակչության համար վտանգ ներկայացնող՝ չորացած և մյուս բույսերի համար վարակի աղբյուր հանդիսացող ծառերը կտրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը.
- Աշտարակ համայնքի Կարբիի դպրոցի մոտ գտնվող, քաղաքացիների համար վտանգ ներկայացնող ծառերը կտրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը.
- Աշտարակ քաղաքի Մուղնի 6-րդ թաղամասի 135 հասցեի մոտ գտնվող, փտած և ախտահարված բներով ծառերը կտրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց 1 շենքի /ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային վարչության/ մոտակայքում գտնվող բարդիները կտրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
|