Հիմք ընդունելով Սոս Խաչիկի Խաչատրյանի 02.10․2025թ N 13032՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Սասունիկ բնակավայրում գտնվող Սոս Խաչիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով հատկացված 0.12 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-095-0529-0005/ ավել օգտագործվող 0.0122 հա /ընդամենը 0.1322 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Սոս Խաչիկի Խաչատրյանի /ծնվ.26.02.1961թ./ սեփականության իրավունքը 02-095-0529-0005 կադաստրային ծածկագրից հատկացումից ավել օգտագործվող 0.0122 հա մակերեսով /ընդամենը 0.1322 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-095-0529-0005 ծածկագրով 0.1322 հա բնակելի կառուցապատման հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Կարին, 12-րդ փողոց, 9-րդ նրբանցք, 4 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: