Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.02.2025թ. N 19-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22.01.2025թ. N 2/փ-17 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-076-0016-0004/, <ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ> ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0,12հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը /կատեգորիան համարել փոփոխված որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` կապի հողեր: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 395 820 /երեք հարյուր իննսունհինգ հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,12հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Ամանոս բնակավայր, 4-րդ փողոց, հողամաս N 2/4:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Նոր Ամանոս բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: