Հիմք ընդունելով Վալոդյա Վահանի Մինասյանի 10.12.2024թ N 14090 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայր, Թարգմանչաց փողոց, բնակելի տուն 3 հասցեում գտնվող Վալոդյա Վահանի Մինասյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-110-0025-0007/ 0.15024 հա հողամասում ինքնակամ կառուցած պարիսպը, որը կառուցվել է 1999թ., դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Վալոդյա Վահանի Մինասյանի /ծնվ․ 16․03․1953թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի, Թարգմանչաց փողոց, բնակելի տուն 3 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-110-0025-0007 կադաստրային ծածկագրով, 0.15024 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 1999թ. կառուցված 9․14 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: