ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
ՇՄԱԳ և փորձաքննության մասին օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից նախատեսվող ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոց հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի կառուցման վերաբերյալ Աշտարակի համայնքապետարանի շենքում 2025 թվականի մայիսի 22-ին, ժամը 11։00-ին (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ն․ Աշտարակեցու հրապարակ 7) տեղի կունենա հանրային ծանուցում և քննարկումներ։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ՝ Սարգիս Մխիթարյան, հեռախոս՝ 098 25 25 69, էլ․ փոստ՝ s.mkhitaryan1990@gmail.com: