Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՆՎԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահե Սուքիասյանի 25.01.2023թ. թիվ 626 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Համաձայնություն տալ Վահե Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող ZIL մակնիշի 05 WW 330 համարանիշի /տիպարը՝ KO-713-01 /ZIL-431410// ջրցան մեքենան Աշտարակ համայնքին նվիրելու առաջարկությանը:

2. Վերը նշված ավտոմեքենայի ձևակերպման ծախսերը կատարել համայնքի բյուջեի հաշվին:

3. Նշված գործընթացն ավարտելուց հետո ավտոմեքենան անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին:

4. Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner