Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքի ավագանու 21.05.2020թ. N 35-Ա որոշման առաջին կետն ընդունել նոր խմբագրությամբ՝
<< 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 535-009 ծածկագրից 0,0181հա, գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ ճանաչել համայնքային սեփականություն: >>
2.Աշտարակ համայնքի ավագանու 21.05.2020թ. N 34-Ա որոշման առաջին կետն ընդունել նոր խմբագրությամբ՝
<< 1. Աշտարակ քաղաքի 535 թաղամասից 0,0429հա գյուղատնտեսական նշանակության /0,0181հա վարելահող և 0,0248հա այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0535-0009 ծածկագրով հողամասի սեփականատեր Վարդան Գրիշայի Եդիգարյանին: >> |