Հիմք ընդունելով Միշա Մկրտչյանի 03.11.2025թ. N 15758 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-1 թաղամաս, 5-րդ փողոց, N 64/3 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-001-0139-0104/, Միշա Վահագնի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 361քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-001-0139-0128 ծածկագրով, Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց, N 9/1 հասցեում գտնվող 361քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի հետ: |