Հիմք ընդունելով Մելիք Պետրոսյանի 04.08.2022թ. N 3743՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ Բազմաղբյուր բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-024-0142-0002 0.13 հա / տալ 3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր 9-րդ փողոց, 2-րդ նրբանցք հողամաս N 3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: