Հիմք ընդունելով Նորայր Գրիգորյանին 24.11.2022թ. N 6000՝ շինարարության թույլտվություն տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումների պահանջներով` 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 
1. Նորայր Գրիգորյանին Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, Սասունիկ բնակավայրի 08-095-0166-0048 ծածկագրով հողամասում տալ անասնաշենքի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/: 
2. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/: 
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: