Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ է. 1. Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի 1-ին փողոցից սկիզբ առնող փակուղուն տալ 1 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, 1-ին փակուղի:
2. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող փողոցը անվանակոչել ի պատիվ ազգային ազատագրական շարժման գործիչ, հերոս Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի անունով և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ՈՒջան բնակավայր, Սոսեի փողոց:
3. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող փողոցը անվանակոչել ի պատիվ Մովսես Խորենացու անունով և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մովսես Խորենացու փողոց:
4. ՈՒջան, Օշական և Նոր Եդեսիա բնակավայրերի քարտեզներում կատարել համապատասխան լրացումներ և ներկայացնել ՀՀ կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում:
|