2024թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Աշտարակ համայնք, Նոր Եդեսիա բնակավայր) տեղի կունենա <<ՀԱԷԿ>> ՓԲԸ-ի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում պահեստարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ (<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Աշտարակի համայնքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ. փոստ՝ ashtarakmunicipality@gmail.com, հեռ. 098-25-25-69):