Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ հոդվածներով և 69-րդ հոդվածի 6-րդ մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 25-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.04.2022թ. N 47-Ա և 27.07.2022թ. N 119-Ա որոշումները, լուծարման հաշվեկշիռները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ընդունել՝
- <<Աշտարակի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի, - <<Կարբի համայնքի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի մնացած գույքն, ըստ լուծարման հաշվեկշիռների արդյունքների մնացորդի, համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել վերը նշված ՀՈԱԿ-ների հիմնական միջոցների և արագամաշ, փոքրարժեք դուրս գրվող գույքի կազմը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: