Հիմք ընդունելով Կարո Գասպարյանի լիազորված անձ Տիգրան Գասպարյանի 24.10.2025թ․ N 14189 դիմումը և 09.11.2004թ. Ս Մ 3494՜ հողամասի վարձակալության պայմանագրի 6․1.2 կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.
1. Կողմերի համաձայնությամբ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոց N 90/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-1399-0020/ 6,0քմ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ Աշտարակի քաղաքապետի և Կարո Համլետի Գասպարյանի միջև 09․11․2004թ․ կնքված Ս․Մ․ 3494 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիրը համարել լուծված:
2. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /պետեր՝ Ն․ Մուրադյան, Ս․ Պապյան/
    - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: