ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ․/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023թ․ թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հունիսի 17-ին ժամը 11:00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋԻ ԹԻ ԷՍ ՍԹՈՈՒՆ» ՍՊԸ կողմից նախատեսվող ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկի բազալտների հանքավայրի հարավային տեղամասում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:
Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ նշված ծանուցումից հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Շահագրգիռ հանրությունը քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք` համայնքի էլեկտրոնային փոստի միջոցով ashtarakmunicipality@gmail.com: