Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33, 34 հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքի ավագանու 11.04.2022թ. N 49-Ա որոշման 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
<<1. Համայնքային սեփականություն հանդիսացող գրքերն անվճար, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել դպրոցներին, նախադպրոցական ուսումնական հաստատություններին և այլ կազմակերպություններին>>:
2.Աշտարակ համայնքի ավագանու 01.02.2022թ. N 6-Ա որոշման 1-3, 5-17 hավելվածները շարադրել նոր խմբագրությամբ:
3. Աշտարակ համայնքի ավագանու 10.06.2022թ. N 85-Ա որոշման 1-ին պարբերության <<օգոստոսի 1-ից>> բառերը փոխարինել <<սեպտեմբերի 1-ից>> բառերով:
4. Աշտարակ համայնքի ավագանու 24.12.2021թ. N 10-Ա որոշման Հավելված 1-ի 4-րդ մասի <<51 939 000>> թվերը փոխարինել <<51 929 000>> թվերով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|