Հիմք ընդունելով <<ԷԳԱ>> ՍՊԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 73 կետի և Աշտարակ համայնքի ավագանու 10․12․2025թ․ թիվ 169-Ն որոշման հավելված 1-ի 12-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ․
1․ <<ԷԳԱ>> ՍՊԸ -ին տալ 01.03.2026-31.03.2026թթ. ընթացքում Աշտարակ համայնքի ք. Աշտարակ Տիգրան Մեծի փողոց շուկայի դիմաց Ա կողմ 18քմ–Աթանեսյան ստոմատոլոգիական կլինիկա, Տիգրան Մեծի փ. շուկայի դիմաց Բ կողմ 18քմ - սոցիալական գովազդ, հասցեներում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն /կցվում է/:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում <<ԷԳԱ>> ՍՊԸ-ին իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: