Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4041-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 4041-Ա

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐԻ ՈՍԿԱՆՅԱՆԻՆ, ՆՈՒՆՈՒՖԱՐ ԵՐՋԱՆԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԵՎ ՕԼՅԱ ԳՐԻԳՈՐԻ ՈՍԿԱՆՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Ոսկանյանի 13.08.2024թ. N 9035՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց ընտանիքին պատկանող Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոց N 11 շենքի N 6 բնակարանին կից ինքնակամ կցակառույցներն օրինական ճանաչելու մասին դիմումը և բնակարանի համասեփականատերերի գրավոր համաձայնությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի III բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակարանի ինքնակամ մասը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմանները. դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Գրիգոր Գրիգորի Ոսկանյանին, Նունուֆար Երջանիկի Համբարձումյանին, Արթուր և Օլյա Գրիգորի Ոսկանյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ քաղաքի, Պ. Պռոշյան փողոց, N 11 շենք N 6 հասցեում գտնվող բնակարանին կից 43,66քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կցակառույցները ճանաչել օրինական:

2. 1-ին կետում նշված բնակարանի շենքի ծավալից դուրս կատարված 43,66քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կցակառույցների /հաշվառման տվյալներ՝ վկայական 2327151/ օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 35 714 /երեսունհինգ հազար յոթ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/:

- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner