Հիմք ընդունելով Արարատ Բաղդասարյանի 19.10.2020թ. N 1425 և Ադրինե Աբրահամյանի 13.11.2020թ. N 1518` գյուղ. նշանակության հողամասերում գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 8-րդ կետի 3) ենթակետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0841-0024 ծածկագրով, Արարատ Լաերտի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 4,7825հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության և անասնագոմի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Արայի տեղամասի 02-001-0410-0206 ծածկագրով, Ադրինե Ռոբերտի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 2,2233հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |