Ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի, պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 29.04.2025թ. N 1194-Ա որոշումը ընդունել նոր խմբագրությամբ. <<Հիմք ընդունելով Պատրիկ Աճեմյանի լիազորված անձ՝ Ռոման Միսակյանի 25.04.2025թ. N4965 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 29.04.2025թ. թիվ 50 արձանագրությունը՝ Էդգար Հարությունի Փամբուկյանին և Պատրիկ Օնիկի Աճեմյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 02-068-0303-0023 ծածկագրով 0․4498հա արոտավայրը ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ.
1․Էդգար Հարությունի Փամբուկյանին /ծնվ․20․08․1987թ․/ և Պատրիկ Օնիկի Աճեմյանին /ծնվ․29․07․1977թ․/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող, 02-068-0303-0023 ծածկագրով 0․4498հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու կորիզավոր այգու առանց հողի հարկային պարտավորությունից ազատելու: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը>>։