Այսօր: Երեքշաբթի, 22 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 302
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հուլիսի 2025 թ.

<<ԱԳՐՈ ՊՐՈՄ>> ՍՊԸ-ԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<ԱԳՐՈ ՊՐՈՄ>> ՍՊԸ-ի լիազոր անձ Տիգրան Առաքելյանի 18.06.2025թ. N 7795` ջերմոցային տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 04.07.2025թ. N 95-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.<<ԱԳՐՈ ՊՐՈՄ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող,  Աշտարակ համայնքի  Արագածոտն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող02-017-0167-0116ծածկագրով հողամասում տալ ջերմոցային տնտեսությանկառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-017-0167-0116/,  <<ԱԳՐՈ ՊՐՈՄ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ջերմոցային տնտեսության կառուցման և շահագործման համար 14.06979 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը  /կատեգորիան/  համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:

3. Երկրորդ կետում  նշված 14,06979 հա հողամասի հասցեն համարել՝

 - Աշտարակ համայնք, Արագածոտն բնակավայր, Նոր Եդեսիայի խճուղի, հողամաս N 34/1:

4.Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ Ն. Մուրադյան/:

  - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Բազմասեր Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner