Այսօր: Երեքշաբթի, 12 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 304
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 օգոստոսի 2025 թ.

ՎԱՐԴԱՆ ԵՎ ՀՌԻՓՍԻԿ ԳՐԻԳՈՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ԺՈՐԺԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Գևորգյանի 26.12.2024թ. N 14890` անասնապահական տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 11.02.2025թ. N 20-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն և 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Վարդան և Հռիփսիկ Գրիգորի Գևորգյաններին և Հասմիկ Ժորժիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-087-0371-0001 ծածկագրով հողամասում տալ անասնապահական տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/:

2. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-087-0371-0001/, Վարդան և Հռիփսիկ Գրիգորի Գևորգյաններին և Հասմիկ Ժորժիկի Հարությունյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, անասնապահական տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 0,222հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /կորիզավոր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական:

 

3. Երկրորդ կետում նշված 0,222հա հողամասի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, հողամաս N 46:

4. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:

5. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/:

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner