Հիմք ընդունելով Գևորգ Կառլենի Սիմոնյանի լիազորված անձ՝ Վիգեն Կարապետի Քեշիշյանի 14.05.2025թ N 5770՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ, Աշտարակ քաղաքում գտնվող Գևորգ Կառլենի Սիմոնյանին սեփականության իրավունքով հատկացված 0.08 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0210-0012/ ավել օգտագործվող 0.0151 հա /ընդամենը 0.0951 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Գևորգ Կառլենի Սիմոնյանի /ծնվ. 29.04.1960թ./ սեփականության իրավունքը 02-001-0210-0012 կադաստրային ծածկագրում հատկացումից ավել օգտագործվող 0.0151 հա մակերեսով /ընդամենը 0.0951 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-001-0210-0012 ծածկագրով 0.0951 հա անշարժ գույքի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Ալ. Դատումյան փողոց, 58 բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: