Հիմք ընդունելով Ռոստոմ Այվազյանի 14.03.2025թ. N 2890 դիմումը՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 13.03.2025թ. N Կ-13032025-02-0214 որոշման կապակցությամբ պարզաբանում տալու մասին, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 06 մարտի 2025թ. N 653-Ա որոշման 2-րդ կետում կատարել լրացում և ընդունել նոր խմբագրությամբ.
< 2. Աշտարակ քաղաքի Արարատյան փողոց, N 2 հասցեում գտնվող բնակելի տան և օժանդակ շինությունների /բացառությամբ 29,76քմ մակերեսով N 2 ավտոտնակի/ նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու փոփոխել հասարակական նպատակային նշանակության, գործառնական նշաակությունը՝ գիտական, կրթական և ուսումնական նշանակության, որպես նախակրթարան /մանկապարտեզ/:>
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: