Հիմք ընդունելով Մանվել Թադևոսյանի 08.12.2023,թ. N 13211՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 1989 և 2011թ. Դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Մանվել Զավենի Թադևոսյանին/ծնվ.25.03.1962թ./, Արևիկ Գառնիկի Կարապետյանին/ծնվ.16.11.1963թ./ և Արտաշես Մանվելի Թադևոսյանին/ծնվ.30.01.1989թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Նոր Երզնկա բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 07-050-0030-0002/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր/2023YPF9AL/ 81.2քմ մակերեսով բնակելի տունը կառուցված 1989թ ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման, իսկ 176.5 քմ բնակելի տունը կառուցված 2011թ-ին ճանաչել օրինական՝ և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 250983 / երկու հարյուր հիսուն հազար ինը հարյուր ութսուն երեք/ ՀՀ դրամ: 2. 07-050-0030-0002 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել - Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 8-րդ փողոց, 27 հողամաս: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: