Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 15.03.2024թ. N 39-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Հ. Սիրեկանյանը 03.10.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-061-0024-0018 ծածկագրով 0.25394 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 23.10.2024թ. N 11 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի 1-ին փողոց N 64 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 22042024-02-0010 տրվ. 22.04.2024թ./ 0.25394 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Համլետ Ալբերտի Սիրեկանյանի / անձ՝ AU 0341602 տրվ. 06.07.2021թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 2011205 / երկու միլիոն տասնմեկ հազար երկու հարյուր հինգ / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: