Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 260
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 170-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2025 թվականի N 170-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 27.12.2024Թ. N 5126-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մանաֆաս Առաքելյանի 17.01.2025թ. N 402 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ․

1. Աշտարակ համայնքի ղեկավարի 27.12.2024թ. N 5126-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ․

   << ՄԱՆԱՖԱՍ ԲԱԶՄԱՍԵՐԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՃԱՇԱՐԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0.17211ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով Մանաֆաս Առաքելյանի 12.12.2024թ. N 14230 դիմումը, Փարպիի խորհտնտեսության ճաշարանը <ԱՐԹՈՒՐ-90> կոոպերատիվին /իրավահաջորդ Մանաֆաս Բազմասերի Առաքելյան/ վաճառելու մասին 18.12.1990թ. N 14՝ Փարպիի խորհտնտեսության աշխատանքային խորհրդի նիստի արձանագրությունը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-110-0020-0002 ծածկագրով 0,17211հա հողամասի և շինությունների չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի, 118-րդ հոդվածի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճաշարանի պահպանման և սպասարկման համար հատկացվել է հողամաս, սակայն հողհատկացման հիմքերը չեն պահպանվել, ինչպես նաև վերը նշված 0,17211հա մակերեսով հողամասը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1.Վերականգնել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող, 02-110-0020-0002 կադաստրային ծածկագրով Մանաֆաս Բազմասերի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 125,85քմ մակերեսով ճաշարանի, 24,1քմ մակերեսով անավարտ օժանդակ շինության և 29քմ հենապատի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,17211հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը /հողամասի կադաստրային արժեքը՝ 4 969 676 /չորս միլիոն ինը հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամ վճարված է/ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգավորումներով:

2. Առաջին կետում նշված ճաշարանի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Ղ․ Փարպեցու փողոց, 2-րդ նրբանցք, շինություն N 2։ >>

      2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/

          - Սույն որոշման 1 կետի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner