Հիմք ընդունելով Անդրանիկ Հայրապետյանի 04.03.2024թ. N 2517 դիմումը հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Կարբի բնակավայրում գտնվող Անդրանիկ Հայրապետյանի ընտանիքին ժառանգության իրավունքով փոխանցված 0,22հա հողամասից /ծածկագրեր 02-058-0052-0025 և 02-058-0076-0007/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Անդրանիկ Նագուշի Հայրապետյանի / ծնվ 29.04.1965թ./, Բավական Աշոտի Միրզոյանի/ ծնվ 29.10.1969թ./ և Մանուկ Անդրանիկի Հայրապետյանի / ծնվ 02.01.1990թ./, սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում 02-058-0052-0025 և 02-058-0076-0007 կադաստրային ծածկագրերում հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասերից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,2946 հա) հողամասի նկատմամբ:
2․02-058-0052-0025 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել
Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 5-րդ փողոց, 1/1 հողամաս:
3․02-028-0041-0111 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել
Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք 1-ին փակուղի 6 բնակելի տուն:
4. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: